Տ | Ր | Ց | Ի | Փ | Ք | Օ | Ֆ

------------------------------------------------------------------------------------------------------

Տեր-Գաբրիելյան, Գևորգ, Հրապարակ նկուղ, epub

Գիրքը պարունակում է 1981-1992 թվականներին գրված և 1985-1992-ին մամուլում մասամբ հրապարակված գործեր, որոնք պատկանում են տարբեր ժանրերի՝ հրապարակախոսական կամ գրականագիտական հոդված, պատմվածք, էսսե, ինտերվյու, նաև՝ արձակի թարգմանություն։ Անցյալի տեքստերը և նրանց պատմությունը մեկնաբանվում են վերջերս գրված ծավալուն ծանոթագրություններում։ «Նախատեսված է դպրոցական բարձր տարիքի համար»։

ԳՆԵԼ՝ Google Play - Apple iBooks

------------------------------------------------------------------------------------------------------

Տերյան, Վահան, «Գիշեր և հուշեր», ePub

Հրատարակությունն ընդգրկում է Վահան Տերյանի բանաստեղծությունների «Գիշեր և հուշեր» շարքը (1908-1911)։ Այս շարքում Տերյանն ավելի է մոտեցել իրական կյանքին, ռեալիստական շեշտերով բացահայտել քնարական հերոսի տառապանքը, նրա՝ մեծ սիրո անընդհատ որոնումը («Վերջալուսին», «Միայնություն», «Ուշացած սեր», «Աշնան» և այլն):

ԳՆԵԼ՝ Google Play - Apple iBooks


------------------------------------------------------------------------------------------------------

Տերյան, Վահան, «Մթնշաղի անուրջներ», ePub

Բանաստեղծությունների այս ժողովածուն առաջին անգամ լույս է տեսել 1908թ., Թիֆլիսում՝ նոր դարագլուխ բացելով հայ քնարերգության պատմության մեջ: «Մթնշաղի անուրջներում» գերիշխում են սիմվոլիստական և ռոմանտիկական տրամադրությունները («Տխրություն», «Աշուն», «Մթնշաղ», «Հրաշք աղջիկ», «Էստոնական երգ» և այլն)։

ԳՆԵԼ՝ Google Play - Apple iBooks


------------------------------------------------------------------------------------------------------

Րյունոսկե Ակուտագավա, «Թավուտում», ePub

Գիրքն ընդգրկում է ճապոնացի արձակագիր, ճապոնական նոր գրականության դասական, կարճ պատմվածքներ մեծ վարպետ Ռյունոսկե Ակուտագավայի «Ռասյոմոնի դարպասը», «Տարօրինակ պատմություն», «Օրիորդ Ռոկունոմիան», «Թավուտում» պատմվածքները՝ Նորայր Ադալյանի թարգմանությամբ։ Ակուտագավայի անվամբ է կոչվում Ճապոնիայում գրական ամենահեղինակավոր մրցանակը։

ԳՆԵԼ՝ Google Play - Apple iBooks


--------------------------------------------------------------------------------------------------

Քալանթարյան, Արտաշես, «Խոստովանություն», ePub, Kindle Mobi

Հրատարակությունը ներառում է «Կանխամտածված սպանություն», «Գրվեց ապառաժ քարին» և «Մովսես ապերը» վիպակները, որոնք նվիրված են մեր կյանքի տարբեր կողմերին, մարդկային բարդ փոխհարաբերություններին. նրանցից յուրաքանչյուրը իսկապես յուրօրինակ մի խոստովանություն է։

ԱՆՎՃԱՐ՝ Google Play - Apple iBooks
ՅԱՎՐՈՒՀՐԱՏ՝ ePubKindle Mobi


--------------------------------------------------------------------------------------------------

Քալանթարյան, Արտաշես, «Մարաթոն», ePub

Վեպը առաջին անգամ լույս է տեսել 1969թ. և անմիջապես արժանացել ընթերցողների ջերմ ընդունելությանը և այն օրերի ղեկավարների կատաղի հարձակումներին. վերջիններս գրքի հերոսների մեջ պարզորոշ տեսան հենց իրենց... Գեղեցիկ ու մաքուր սիրո, ընկերասիրության և կյանքի մարաթոնյան վազքի ընթացքում հանդիպող մեծ ու փոքր խոչընդոտների մասին պատմող այս վեպը հիմա էլ չի կորցրել իր արդիականությունն ու կարևորությունը։

ԱՆՎՃԱՐ՝ Google Play - Apple iBooks,
ՅԱՎՐՈՒՀՐԱՏ՝ ePubKindle Mobi 
kalantarian.org (ePub, mobi)

--------------------------------------------------------------------------------------------------